top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Հովհաննես Շիրազը XX դարի հայ պո-եզիայի ամենաինքնատիպ դեմքերից է: Նա գրականություն մտավ որպես թարմ հոսանքի ավետաբեր՝ նորովի ու վերաի-մաստավորված ներկայացնելով հայրենի-քի, բնության, սիրո, մայրական սիրո և ա-վանդական այլ թեմաներ:

Հովհաննես Շիրազը (իսկական անուն-ազգանունը՝ Օնիկ Կարապետյան) փոքր տարիքում կորցրել է հորը, մանկությունն անցկացրել որբանոցում: Շուկայում պատահաբար գտել է մորը, նրա խորհրդով դարձել է կոշկակարի աշակերտ, ապա՝ ջուլհակ: 

1925–32 թթ-ին սովորել է ծննդավայրի 7-ամյա դպրոցներից մեկում, այնուհետև աշ-խատել է տեքստիլ կոմբինատի «Մանածագործ» թերթում, որտեղ էլ 1932 թ-ին տպա-գրվել են նրա առաջին բանաստեղծությունները: 1941 թ-ին ավարտել է Երևանի պե-տական համալսարանը, 1956 թ-ին՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը: 1941–45 թթ-ին աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի խմբա-գրությունում:

1935 թ-ին լույս է տեսել Շիրազի բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Գարնա-նամուտը», որտեղ դրսևորվել է հեղինակի անհատականությունը` նախընտրած թեմա-ների յուրովի մեկնաբանություն, զգացմունքների արտահայտման անմիջականություն, պատկերային ինքնատիպ գույներ:

«Գարնանամուտ»-ին հաջորդել են «Սիամանթո և Խջեզարե» (1935 թ.) վիպերգը, «Արևի երկիր» (1938 թ.) քնարական պոեմը, «Երգ Հայաստանի» (1940 թ.), «Բանաստեղծի ձայ-նը», «Երգերի գիրք» (երկուսն էլ՝ 1942 թ.), «Լիրիկա» (1946 թ.) ժողովածուները, որոնք նշանակալի երևույթ են հայ քնարերգության մեջ:

1946 թ-ին լույս է տեսել «Բիբլիական» խոհափիլիսոփայական պոեմը։

Շիրազը մեծ ժողովրդականության է արժանացել «Քնար Հայաստանի» (3 հատոր, 1958, 1964 և 1974 թթ.), «Հուշարձան մայրիկիս» (1968 թ.), «Համամարդկային» (1975 թ., ՀԽՍՀ Պետական մրցանակ) ժողովածուներով, «Հայոց դանթեականը» (1965 թ., Բեյ-րութ, 1990 թ., Երևան), «Խաղաղություն ամենեցուն» (1982 թ.) պոեմներով:

Շիրազի քնարերգության լավագույն էջերից են մորը նվիրված երգերը («Մայր իմ բարի», «Մայրս՝ մշտավառ գթության կանթեղ», «Մայրս մի բուռ մայր Հայաստան», «Ձյուն է իջնում, կուտակվում...», «Անհույս իմ տան հույս ձեռքեր», «Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել» և այլն): Մայրը Շիրազի համար վեր է ամեն ինչից. նա սրբություն է, ոգեղեն ուժ, երկրային կյանքի բարի հրեշտակ.


Մեր հերն ու մերն է մայրս,

Մեր ճորտն ու տերն է մայրս...

– Մայրս, մեր հացն է մայրս,

Մեր տան Աստվածն է մայրս:


Բանաստեղծի սիրերգության մեջ տեղ են գտել սիրո գրեթե բոլոր հոգեվիճակները՝ բռնկուն սերը, սիրո բերկրանքը, սառնությունը, հանդիպման հույսը, խաբվածությունը, կարոտը, ցավը, հիասթափությունն ու ատելությունը:

Ընդգրկուն է Շիրազի հայրենասիրական պոեզիան. պատմական անցյալ, Հայաստանի վերածնունդ, սփյուռքահայության ճակատագիր, պատմական ճշմարտության վերահաս-տատման հույս, հայոց լեզվի դերի կարևորում՝ որպես ազգային ինքնության նախադրյալ:

1915 թ-ի Մեծ եղեռնը Շիրազը համարում է մարդկության «մեղքերի մեղքը»: «Հայոց դանթեականը» լայնաշունչ պոեմում բանաստեղծը նկարագրում է դարավոր ոսոխի վայրագությունները, հայ ժողովրդի անասելի ողբերգությունը, գաղթը, աքսորը, մահվան ճանապարհը:

Շիրազի պոեզիայում առանձնահատուկ ոգեշնչվածությամբ է հառնում Արարատ լեռան սրբազան պատկերը. Արարատը հայության միավորման, հայրենիքի անսասան ուժի, նաև կորստյան ցավի ու կսկծացող կարոտի խորհրդանիշ է, ազգային հիշողության մարմնացում:

Շիրազի ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան 40 լեզուներով: 

Երևանում, ՀՀ այլ վայրերում նրա անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ: 2002 թ-ին Գյումրիում բացվել է Շիրազի տուն-թանգարանը, Երևանում (2005 թ.) և Գյումրիում (2007 թ.) կանգնեցվել են հուշարձանները (քանդակագործ՝ Արա Շիրազ): 

27 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page