top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Ըստ պատմիչ Ստեփանոս արքեպիսկո-պոս Օրբելյանի, Սյունյաց վանքի Սուրբ Գրիգոր եկեղեցին (հետագայում վերան-վանվել է Սուրբ Հովհաննես) հայոց թվա-կանությունից առաջ հիմնադրել է Սյուն-յաց Վարազդուխտ իշխանուհին։ Վանքի առջև Սյունյաց իշխանները կառուցել են արքունական տուն և իշխանանիստ ա-պարանք։ Եկեղեցին VII դ. վերջին քա-ռորդում հիմնովին վերակառուցել են Կոհազատ իշխանն ու Սյունյաց եպիսկոպոս Հով-սեփ Ա-ն (670-689)՝ Թեոդորոս Սիոն վանականի օժանդակությամբ։ Ստեփանոս արքե-պիսկոպոս Օրբելյանը Սյունյաց վանքն իր նշանակությամբ համարել է Սյունիքի վան-քերից երրորդը։

Սրբատաշ կապտավուն բազալտից կառուցված Սուրբ Գրիգոր եկեղեցին ունի «հռիփ-սիմեատիպ» միջանկյալ երեք քառորդ խորշերով քառախորան, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք։ Գմբեթի տասներկունիստանի թմբուկը զարդարված է կամարաշարով, քիվերը՝ հյուսածո զարդաքանդակով, գմբեթակիր կամարները հենվում են ոլորազարդ խոյակների վրա։

Սյունյաց վանքի սուրբ Գրիգոր եկեղեցու քարերին շինարար վարպետների նշաններն են՝ մեծ մասամբ անվան սկզբնատառի ձևով։ Սյունյաց վանքը վերանորոգվել է 1959-61 թվականներին։

Միջնադարում, զավթիչների ասպատակումների հետևանքով, շրջակա բնակավայրերը ամայացել էին, իսկ վերաբնակեցված ժողովրդին հայտնի չէր եկեղեցու իսկական անունը։ Այդ պատճառով տեղացիներին այն ավելի հայտնի է Ս.Հովհաննես անունով, որը տրվել էր արևմտյան պատին պահպանված «ՅՈՀԱՆԷՍ ԵԿԵՂՑԵՊԱՆ» արձանա-գրության հիման վրա։

4 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page