top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


1863 թվականին Շվեյցարիայում ստեղծվել է «Հիվանդ ու վիրավոր մարտիկների խնամատարութ-յան կոմիտե»։ Հաջորդ տարուց սկսած կազմակերպ-վել են «Կարմիր խաչի» ազգային ընկերություններ, հետագայում հիմնադրվել է միջազգային «Կարմիր խաչ», ստեղծվել նրա միջազգային կոմիտե։ 1965-ի կանոնադրությամբ՝ միջազգային «Կարմիր խաչի» գերագույն օրգանը կոնֆերանսն է, որը գումարվում է չորս տարին մեկ, իսկ կոնֆերանսների միջև ընկած ժամանակաշրջանում՝ մշտական հանձնաժողովը։ Հայաստանի «Կարմիր խաչի» ընկերությունը հիմնադրվել է 1921 թվականին։ Քաղաքներում ու խոշոր բնակավայրերում կազմակերպել է մասնաճյուղեր, կապ հաստատել հայկական գաղութների հետ։ Հիմնել է տրոպիկական կայաններ, ամբուլատորիաներ, վեներական հիվանդներին օգնող բուժկետեր, առաջին օգնության բուժակային ու բժշկական կետեր։ Կազմակերպել է բժշկական ջոկատներ և ուղարկել շրջանները՝ բծավոր տիֆի, տրախոմայի, վեներական հիվանդությունների դեմ պայքարելու։ Բացել է հիվանդանոցներ, ծննդատներ, երկրաշարժի ժամանակ օգնել տուժածներին։

4 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page