Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Նկարիչ Գրիգոր Շլդյանը XX դարի ռեա-լիստական արվեստի խոշոր ներկայացու-ցիչներից է: 15 տարեկանից աչքի է ընկել գեղանկարչական գործերով: 1919 թ-ին մեկնել է Կոստանդնուպոլիս, ապա՝ Վիեն-նա. հաճախել է տեղի գեղարվեստի ակա-դեմիան: 1923–27 թթ-ին բնակվել է Իտա-լիայում, 1927–32 թթ-ին՝ Փարիզում. եղել է «Անի» խմբակցության և «Հայ ազատ արվեստագետների միության» անդամ, մասնակցել ցուցահանդեսների: 1933 թ-ին վերադարձել է Իտալիա: Նկարիչը, հա-վատարիմ մնալով դասական արվեստի (հատկապես՝ իտալացի նկարիչ Կառա-վաջոյի) սկզբունքներին, դրանք ինքնա-տիպ վարպետությամբ է կիրառել ժամա-նակի գեղարվեստական խնդիրների լուծ-ման համար:
Շլդյանն ստեղծել է ժամանակակից և դիցաբանական թեմաներով կոմպոզիցիոն հո-րինվածքներ, դիմանկարներ ու նատյուրմորտներ: Նշանավոր են «Բաքոսը պանդոկում» (1936 թ.), «Թափառաշրջիկներ» (1942 թ.), «Պատմության մի էջ» (1942 թ.), «Ֆիլատե-լիստը» (1947 թ.), «Գողերի դպրոցը» (1954–55 թթ.), «Երկու տարիք» (1957 թ.), «Գրքա-սերը» (1957 թ.), «Մոդեռնիստների դպրոցը» (1958 թ.) և այլ գործեր: Նրա արվեստին բնորոշ են ձևերի պարզությունը, լուսաստվերի մեղմ բաշխումը մարմինների և առար-կաների վրա, հոգեվիճակների նուրբ մեկնաբանումը:
Շլդյանը հայտնի է նաև որպես բեմանկարիչ. ձևավորել է Իգոր Ստրավինսկու «Մավր», Սերգեյ Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն» («Լա Սկալա», Միլան), Կարլ Վեբերի «Աբու-Հասան», Գաետանո Դոնիցետտի «Զանգակ», Ֆրանց Շուբերտի «Դավադիրները կամ Ընտանեկան պատերազմ» («Պիկկոլա Սկալա», Միլան), Անրի դե Մոնտերլանայի «Իսպանական կարդինալ» (Կոնվենյո, Միլան) օպերաների բեմադրությունները, նկարա-զարդել Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպը (120 պատկերազարդ թերթեր, ջրաներկ) և այլ գրքեր: Շլդյանի գործերում բովանդակությունն ու ձևը ներդաշնակ են ողջ հորինվածքին, որտեղ կարևորագույն գործոնը գույնն է:
1958 թ-ին նկարիչն առաջին անգամ այցելել է Հայաստան. Էջմիածնի Մայր տաճարի համար ստեղծել է «Հայկական Աստվածամայրը» նկարը:
Շլդյանը գրել է բազմաթիվ տեսական աշխատություններ, որոնցից առավել արժեքավոր է 1976 թ-ին Հռոմում իտալերեն հրատարակված «Գեղանկարչության տրակտատը»:
Նրա աշխատանքները պահվում են Հռոմի, Վատիկանի, Վենետիկի, Միլանի, Ֆլորենցիա-յի, Փարիզի, Բրյուսելի թանգարաններում և Հայաստանի ազգային պատկերասրահում: