Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Շնագայլը շնազգիների ընտանիքի գիշա-տիչ կաթնասուն է: Բնակվում է հիմնա-կանում տաք ու չոր կլիմայով վայրերում՝ Աֆրիկայում, Ասիայում և Եվրոպայի հա-րավարևելյան շրջաններում: Հայաստա-նում տարածված է Արաքս գետի առափ-նյա եղեգնուտներում, Արմավիրի մարզից Սյունիքի մարզ ընկած տարածքում, Տա-վուշի մարզում: Ապրում է ժայռաճեղքե-րում, քարանձավներում, հաճախ՝ գետնափոր բներում (փորում են արուն ու էգը՝ ծնից մի քանի օր առաջ), երբեմն զբաղեցնում է աղվեսի ու գորշուկի լքված բները: Արտաքինով նման է գայլի: Դունչը սուր է, պոչը՝ կարճ: Մազածածկը կոպիտ է, կոշտ, ցածրորակ: Ձմռանը մորթին մոխրաշիկավուն է, ամռանը՝ կարմրաշիկավուն:
Սնվում է կրծողներով, մողեսներով, թռչուններով և միջատներով, երբեմն որսում է ավելի խոշոր կենդանիներ՝ ոչ մեծ այծքաղներ: Օգտվում է նաև խոշոր գիշատիչների «խըն-ջույքի» մնացորդներից: Բազմանում է տարին 1 անգամ, ունենում 3–9 ձագ: Ձագերը ծնողների հետ մնում են կես տարուց ոչ պակաս:
Երկար ժամանակ շնագայլերին ոչնչացրել են որպես վնասակար կենդանիների. այդ և բնական ապրելավայրերի ավերման պատճառով շնագայլերի որոշ տեսակներ (օրինակ՝ եթովպիական շնագայլը) անհետացման վտանգի տակ են:
Շնագայլերը սովորաբար ապրում են զույգերով և անբաժան են ամբողջ կյանքի ընթացքում: