Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Գրիգոր Նազիանզացին գրել է 45 ճառ, 237 նամակ, բազմաթիվ պոեմներ և բա-նաստեղծություններ։ Ճառերի մեծ մասը հակաճառական, դավանաբանական բը-նույթի է, 5-ը՝ ներբողական, 9-ը՝ տոնա-խոսական։ Առավել նշանավոր են նրա աստվածաբանական հինգ ճառերը, ո-րոնք արտասանել է աղանդավորների դեմ Կ. Պոլսում 380-ին։ Այդ ճառերի հա-մար Գրիգոր Նազիանզացուն կոչել են «Աստվածաբան»։ Առաջին ճառը, ըստ էության, Աստծո և Սուրբ Երրորդության վերաբերյալ վարդապետության ներա-ծությունն է։ Երկրորդում խոսվում է Աստ-ծո գոյության և բնության, նրա ստորոգե-լիների մասին։ Երրորդ ճառը բացատրում է Երրորդության երեք աստվածային ան-ձերի միությունը և Լոգոսի (Բանի) աստ-վածությունն ու համագոյությունը Հայր Աստծո հետ։ Չորրորդ ճառը հակաճա-ռությունն ու հերքումն է արիոսակա-նության, հինգերորդը նվիրված է Սուրբ Հոգու աստվածության պաշտպանութ-յանը՝ ընդդեմ Մակեդոնի հոգեմարտ վար-դապետության։ Գրիգոր Նազիանզացին պատվիրել է չքննել Որդու ծննդյան և Սուրբ Հոգու բխման խորհուրդը, քանզի դրանք վեր են մարդկային կարողութ-յունից։ «Հերոնի մասին» ճառում սովորեց-րել է եռանձնյա Աստվածությանը չվերա-գրել 3 սկիզբ, որպեսզի որևէ հեթանո-սական կամ բազմաստվածության գաղա-փար տեղ չգտնի ուղղափառ դավանութ-յան մեջ։
Գրիգոր Նազիանզացու ներբողական և վարքագրական բնույթի մի քանի ճառեր ունեն պաշտամունքային-տոնական քա-րոզների նկարագիր և նվիրված են Սուրբ Ծննդյան, Աստվածահայտնության, Նոր կի-րակիի և Հոգեգալստյան օրերին։ Հատկանշական են նրա «Յաւուր պատշաճ»-ի ար-տասանած ճառերը, որոնցից ամենանշանավորը «Փախուստի ջատագովություն» կամ հայկ. մատենագրության մեջ հայտնի «Փախուստ ի Պոնտոս» ճառն է։ Այն նվիրված է քահանայական կոչման վեհությանը և լրջությանը, պատասխանատվության խոր գի-տակցության կոչ է հոգևոր պաշտոն ստանձնողներին։ Գրիգոր Նազիանզացու չափածո գրվածքները (բանաստեղծություններ, պոեմներ) լեցուն են աստվածապաշտությամբ լուսավորված ճշմարիտ բնական ձգտումով, փիլ. խոր մտքերով։ Նրա դավանաբանական չափածո երկերը նվիրված են Ս. Երրորդությանը, Արարչագործության բացատրությանը, աստվածային նախախնամությանը, մարդու ստեղծմանն ու անկմանը, Մարդեղության խորհրդին, Հիսուս Քրիստոսի հրաշագործություններին ու առակներին, Աստվածաշնչի կանոնական գրքերին։ Պոեմների մեծ մասը պատմական և ինքնակենսագրական բնույթի ստեղծագործություններ են։