Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Շնդեղը շուշանազգիների ընտանիքի բազմամյա պալարասոխուկավոր խոտա-բույս է: Հայտնի է 80 (այլ տվյալներով՝ 70), ՀՀ-ում՝ 6 (7) տեսակ՝ Շովիցի, զանգեզուր-յան, Նինայի, Գոհարի, ստվերային, հիա-նալի կամ սքանչելի: Հանդիպում է Արա-գածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գե-ղարքունիքի և այլ մարզերի կրաքարոտ վայրերում, չոր, քարքարոտ լեռնալանջե-րին, ժայռաճեղքերում, օշինդրային կիսա-անապատներում, գիհու նոսրանտառներում (500–3200 մ բարձրություններում):
Ցողունը կարճ է (բարձրությունը՝ 10–30 սմ) կամ բացակայում է:
Ծաղկում է վաղ գարնանը և աշնանը: Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ. կոլխիցին ալկալոիդն օգտագործվում է ընտրասերման աշխատանքներում, կոլխամինը՝ արյան չարորակ նորագոյացությունների բուժման ժամանակ: Պատրաստուկներն ունեն միզամուղ, լեղամուղ, փսխեցուցիչ հատկություններ: Թունավոր է:
Շնդեղի 2 տեսակ (Նինայի և Գոհարի) գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: