top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Շունը վայրի կենդանիներից առաջինն է, որին մարդն ընտելացրել է դեռևս քարի դարում՝ շուրջ 12 հզ. տարի առաջ: Ընտե-լացման և բուծման ընթացքում ստեղծվել է շների ավելի քան 400 ցեղ, որոնք միմ-յանցից տարբերվում են մարմնի չափերով ու կառուցվածքով, մազածածկով, գույնով ու վարքագծով: Դրանք բոլորը սերում են 1 նախնուց՝ գայլից: Այժմ ընտանի շներն ապրում են ամենուրեք, որտեղ  մարդիկ կան: 

Շներն ունեն լավ զարգացած լսողություն, տեսողություն և հոտառություն: Լավ վա-զում և լողում են: Ծնում են 1–2 (երբեմն՝ 12–18) կույր, խուլ և անատամ ձագեր: Ապրում են 10–12 (16–17) տարի:

Պատերազմի ժամանակ շատ են օգնում ականներ որոնող շները. այնտեղ, որտեղ շունը պայթուցիկ նյութի առկայություն է զգում, նստում է: Շները զինվորական մեկ այլ «մասնագիտություն» էլ ունեն` սանիտարներ են. մարտի դաշտում որոնում, գտնում են վիրավորներին: Շները նաև ռազմական հրամաններ ու զեկույցներ են տեղ հասցնում. նրանք սողալով առաջ են շարժվում բաց տեղանքով, սլանում գնդակների տարափի տակ և հայտնվում այնտեղ, որտեղ չէր կարող հասնել մարդը:

Ծառայողական շների շարքում կան բրդոտ, շիկակարմիր կամ գորշ բծերով, մեծ ու հանգիստ սպիտակ շներ: Դրանք սենբեռնարներն են՝ փրկարարները. բուծվել են XVII դարում  Ալպերում` դժվարանցանելի ու վտանգավոր լեռնանցքին մոտիկ համանուն վան-քում: Հյուսիսում լայկաները հիանալի են կատարում եղջերուների հովվի պարտակա-նությունները, շնասահնակով մարդ ու բեռներ փոխադրում:

Բազմաթիվ ցեղերի են բաժանվում նաև որսորդական շները: Իր նախնուն՝ գայլին, շատ նման է որսորդական լայկան: Շատ գեղեցիկ են քերծեները, որոնք ունեն նեղ ու երկար դունչ, բարեկազմ մարմին և ուժեղ ու երկար ոտքեր (օրինակ՝ Ռուսաստանում բուծված քերծեները): Որսին հետապնդելիս նրանք սլանում են քամու պես, և արագավազ ձիեր հեծած որսորդներն անգամ հետ են մնում նրանցից:

Սուր դնչիկը վեր ցցած, կարճ ոտքերի վրա փքված տեսքով շորորացող տաքսան գոր-շուկների ու աղվեսների հիանալի որսորդ է: Այդ գազանները թաքնվում են խորը, ճյուղա-վորված բներում, որտեղից նրանց դուրս քշելը խիստ դժվար է: Սակայն կարճլիկ ու ճկուն տաքսան հեշտությամբ սողոսկում է այդ բներից ներս: Նման դեպքերում լավ օգնական է նաև կրակոտ, փոքրիկ ֆոքստերիերը:

Շների մեծ խումբ են նաև սենյակային գեղազարդիչ շները: Փոքրիկ, զվարճալի բոլոն-կաներին և թոյտերիերներին կարելի է սովորեցնել պարել կամ օղակի միջով ցատկել: Սենյակային գրեթե բոլոր շները փոքր են, իսկ ամենափոքրը թոյտերիերն է: Նրա զանգ-վածը մինչև 3 կգ է: Այս շները շատ հավատարիմ են իրենց տիրոջը, երբեմն անձնու-րացաբար նետվում են նրանց պաշտպանելու: 

Այժմ շներին նոր «մասնագիտություններ» են սովորեցնում: Հովվաշները ծառայում են որպես «գազի տեսուչներ»: Գազի նվազագույն հոսքն անգամ շունը կարող է զգալ. հար-կավոր է միայն նրան «բացատրել», թե ինչպես դա հասկացնի: Կան նաև հանքաքար որոնող շներ, որոնցից են հովվաշները, ֆոքստերիերները և սպանիելները: Հապա տիեզերական թռիչքնե՞րը: Տիեզերքում արդեն «հյուրընկալվել են» մի քանի շներ (առաջինը` Լայկան):

10 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում