top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Շնչառությունը գործընթաց է, որն ապա-հովում է թթվածնի ներթափանցումն օր-գանիզմ, նրա մասնակցությունն օքսի-դացման գործողություններին և այնտե-ղից ածխաթթվական գազի հեռացումը:

Եթե մարդը փորձի փակել բերանը, սեղմել քիթն ու շունչը պահել, ապա մի քանի վայրկյան անց անպայման կզգա շնչառության անհրաժեշտություն: Առանց թարմ օդի շնչահեղձ են լինում մարդու օրգանիզմի բոլոր բջիջները: Ամեն վայրկյան նրանց ան-հրաժեշտ է օդի թթվածինը, որն ապահովում է մարդու օրգանների աշխատանքը և օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակության բոլոր գործողությունները:

Առանց թթվածնի օրգանիզմը չի կարող սննդից ստանալ իր կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան: Որքան շատ էներգիա է ծախսում մարդը որևէ աշ-խատանք կատարելիս, այնքան շատ թթվածին է պահանջվում: Ահա թե ինչու վազելիս, ցատկելիս կամ մարմնամարզական վարժություններ կատարելիս մարդն ավելի խորն ու հաճախակի է շնչում:

Շնչառման ժամանակ օդը նախ անցնում է կոկորդ, ապա՝ շնչափող: Վերջինս յուրա-հատուկ կառուցվածք ունի. երբ մարդը որևէ բան է կուլ տալիս, ապա շնչափողը փակ-վում է փոքրիկ «կափարիչով», որպեսզի ուտելիքի փշրանքները հանկարծ չընկնեն թո-քեր, իսկ շնչառման ժամանակ շնչափողը բացվում է, և օդն ուղղվում է դեպի թոքերը:

Շնչափողը ճյուղավորվում է դեպի աջ և ձախ թոքերը տանող 2 լայն խողովակների՝ բրոնխների, որոնք, թոքերի բլթերի մեջ շարունակելով բաժանվել, փոխարինվում են ծայ-րային, ապա` շնչառական բրոնխիոլներով: Վերջիններս գոյացնում են թոքաբշտիկային ուղիներ, որոնց պատերին տեղադրված են բազմաթիվ մանր բշտիկներ՝ թոքաբշտիկներ: Դրանց պատերը հյուսապատված են հազիվ նկատելի արյունատար անոթների խիտ ցանցով: Յուրաքանչյուր անոթ մարդու մազից 50 անգամ ավելի բարակ է: Չափահաս մարդու թոքերում կա ավելի քան 700 մլն թոքաբշտիկ: Եթե նրանց թաղանթները միացնենք իրար և փռենք-տարածենք, կստանանք 100 մ2 մակերեսով մի թաղանթ:

Շնչառման ժամանակ թոքերն ընդարձակվում են, և թոքաբշտիկները լցվում են թարմ օդով: Նրանց անոթներով հոսող արյունը կլանում է թթվածինը և հասցնում օրգանիզմի բոլոր բջիջներին: Դրա փոխարեն արյունը թոքաբշտիկներին է տալիս իր մեջ կուտա-կված ածխաթթվական գազը, որն էլ մենք արտաշնչում ենք: Թոքերի օդափոխությունը, այսինքն՝ շնչառման ժամանակ օդով լցվելը, իսկ արտաշնչման ժամանակ ածխաթթվով հարուստ և թթվածնով աղքատ ալվեոլային օդի արտամղումն ապահովվում են կրծքա-վանդակի ռիթմիկ կծկումներով: Օդափոխության մեծ մասն ապահովում է շնչառական գլխավոր մկանը՝ ստոծանին: Շնչառման ժամանակ այն կծկվում-պնդանում է, կրծքի խոռոչը` մեծանում, արտաշնչման ժամանակ՝ հակառակը: Շնչառության փուլը հասուն մարդկանց հանգստի ժամանակ 1 րոպեում կրկնվում է 14–18 անգամ: 1 օրվա ընթացքում մարդը շնչում է գրեթե 500 լիտր օդ: Դրա համար նա այնքան էներգիա է ծախսում, որը կբավականացներ 1 տ ջուրը պոմպով տան 2-րդ հարկը բարձրացնելուն: Ահա թե որքան հզոր է մարդու շնչառական ապարատը:

Միայն մարդիկ չէ, որ շնչում են: Շնչում են բոլոր գազաններն ու թռչունները, միջատներն ու ձկները, բուսականությունը, բայց` յուրովի: Օրինակ՝ ծառերը, ծաղիկները շնչում են իրենց տերևներով, ձկները` խռիկներով՝ ջրից վերցնելով նրա մեջ լուծված թթվածինը: Կենդանի ողջ բնությունը պետք է շնչի, որ ապրի:

14 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page