Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Սարսանգի ջրամբարը գտնվում է Արցա-խի Հանրապետության Մարտակերտի շրջանում՝ Թարթառի միջին հոսանքում՝ Մարտակերտ քաղաքից մոտ 15 կմ հա-րավ-արևմուտք։
Կառուցվել է 1970 թվականին, շահա-գործման է հանձնվել 1976 թվականին։ Ջրատարողությունը՝ 560 միլիոն մ³, օգտակարը՝ 500 միլիոն մ³, ջրթողքը՝ 900 մ³/վ։ Պատվարը հողային է, բարձրությու-նը՝ 130 մ։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։ Ձմռանը չի սառցակալում։ Կա ձկնաբուծություն։ Շրջակայքը անտառածածկ է։
Ջրամբարի վրա կառուցված է Սարսանգի ՀԷԿ-ը (հզորությունը՝ 110 մեգավատտ)։ Ամբարտակը ծառայել է ոչ միայն էլեկտրաէներգիա ստանալու, այլ նաև դաշտերը ոռո-գելու համար։ Ազատագրական պատերազմի ժամանակ Սարսանգի ջրամբարի շրջա-կայքում կատաղի մարտեր են տեղի ունեցել, որոնց ժամանակ կասեցվել է ադրբեջա-նական բանակի 1992 թվականի ամառային հարձակումը և Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության Զինված ուժերի կողմից վերականգնվել է Սարսանգի ջրամբարի նկատ-մամբ վերահսկողությունը։
2003 թվականից Սարսանգի ջրամբարին հարող տարածքում՝ Դրմբոն գյուղի մոտ, գոր-ծում է Դրմբոնի ոսկու արդյունահանման կոմբինատը։