Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Մոգությունը որպես հավատալիք նախ-նադարում առաջացել է մարդու հետ միա-սին։ Առանձնացնել այն մյուս նախնա-դարյան հավատալիքներից անհնար է, դրանք սերտ կապված են միմյանց հետ։ Եթե ընդունել Ֆրեզերի կարծիքը մոգու-թյան վերաբերյալ, մի քանի ժայռապատ-կերների (ժայռապատկերների մասին հի-շատակել են օրինակ՝ Սերգեյ Տոկարևը կամ Միլչա Էլիադեն) առաջացման ժամա-նակահատվածների հետազոտությունից հետո կարելի է ենթադրել, որ մոգությունն առաջացել է դեռ Վերին պալեոլիթյան դարաշրջանում։ Սոցիումում այն չէր առանձնանում որպես առանձին հավա-տալինք, քանի որ չկար մոգի, շամանի կամ քրմի համար նախատեսված առան-ձին «հաստիք»։ Ցեղի յուրաքանչյուր ան-դամ անհրաժեշտության դեպքում, ան-կախ իր գիտելիքներից կարող էր զբաղվել կախարդություններով, կարող էր հոգիներ կանչել կամ պաշտամունքի կենդանուց հաջող որս խնդել, երկրպագություն մատուցել իրերին որոնք հաջողություն են բերում և այլն։ Խմբային միջոցառումները կարևոր դեր են ունեցել, խմբի բոլոր անդամների ներկայուցությունը պարտադիր է եղել, առաջին հերթին այն վերաբերում է նախքան ծիսակատարությունների և որսի (ամուսնություններին, ծննդաբերություններին, թաղումներին) սկսվելուն։ Մոգության զարգացումն ու սոցիալականացումը պաշտա-մունքին ծառայողների (շամաններ, քրմեր և կախարդներ) կողմից պրակտիկ գործ-ընթացների արդյունքում աստիճանաբար վերածվել է մոգության, որն էլ իր հերթին պահպանվել է շատ ազգերում ու հասանելի է դարձել ցանկացած մարդու։
Շամանների, կախարդների ու հեքիմների առանձնացումը շատ պայմանակ է։ Իր հերթին քրմության զարգացումը անմիջականորեն կապված է բազմաստվածության զարգաց-ման հետ։
Բազմաստվածության և շամանիզմի ժամանակահատվածը, հանգեցրեց նրան, որ մո-գությունը դարձավ քրմերի հիմնական զբաղմունքներից մեկը։
Միևնույն ժամանակ Ֆրեզերի տեսությունը կապված մոգության, կրոնի և գիտության էվոլյուցիոն հետևանքների մասին ներկա պահին ժխտված են։