top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


1999 թվականին լույս տեսավ հանրահայտ ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի «…Baby One More Time» ալբոմը: Մեկնարկելով Billboard 200-ի առաջին հորիզոնականում, 51 շաբաթ գտնվել է լավագույն տասնյակում և 6 շաբաթ լավագույն 20 երգերի շարքում։ Այն 15 անգամ դարձել է պլատինե և երգչուհու ամենահաջողակ ալբոմն է։ Շնորհիվ այս ալբոմի, նա ձեռք բերեց միլիոնավոր երկրպագուներ և մեծ հեղինակություն ողջ աշխարհում։ Ալբոմից թողարկվեց 5 սուպեր-հիթ՝ «…Baby One More Time», «Sometimes», «(You Drive Me) Crazy», «Born to Make You Happy» և «From the Bottom of My Broken Heart»։

1999 թվականին կայացավ Բրիթնիի «Hair Zone Mall Tour» փոքր շրջագայությունը, այն տեղի էր ունենում ԱՄՆ-ի մեծագույն քաղաքների առևտրային կենտրոններում։ Յուրաքանչյուր ելույթը տևում էր 30 րոպե, որին մասնակցում էին նաև 2 պարուհի։ Ձայնագրող լեյբլի՝ «Jive Records»-ի, հավաստմամբ, այդ ելույթները նվիրված էին «…Baby One More Time» ալբոմի թողարկմանը։ Շրջագայությունը նաև հայտնի է «L’Oreal Mall Tour» անվամբ, քանզի գտնվում էր L’Oréal ընկերության հովանու ներքո։

1999 թվականի հունիսի 28-ի մեկնարկեց Սփիրսի առաջին հյուսիսամերիկյան շրջագայությունը՝ …Baby One More Time Tour, որը ներառում էր իր մեջ 80 համերգ և ավարտվեց 2000 թվականի ապրիլի 20-ին։ Համերգների ընթացքում բոլոր երգերը կատարվում էին կենդանի, Բրիթնին նաև ցուցադրում էր իր պարային ունակությունները։ Համերգի և շոու մասի մտահղացումը անձամբ երգչուհունն էր, իսկ որպես հովանավոր հանդես եկան Got Milk? և Polaroid ընկերությունները։

Քննադատների կողմից շրջագայությունն ստացավ բազում դրական մեկնաբանություններ։ 2000 թվականի հունիսի 5-ին լույս տեսավ համերգի DVD տարբերակը և վաճառվեց ավելի քան 300,000 օրինակով։ Դրա շնորհիվ այն ստացավ եռակի պլատինե կարգավիճակ «RIAA»-ի կողմից։ Իսկ բուն շրջագայությունը այնքան հաջողակ էր, որ ստացավ փոքրիկ շարունակություն՝ «Crazy 2K Tour» անվամբ։ Դրանում փոքր-ինչ փոխվել էին ելույթային զգեստները։

1999 թ.-ին Սփիրսը առաջին անգամ հայտնվեց «Rolling Stone» ամսագրի շապիկին։ Նկարահանումների հեղիկը հանդիսացավ Դեվիդ Լաշապելը:

2000 թվականի մայիսին լույս տեսավ երկրորդ՝ «Oops!… I Did It Again», ալբոմը, որը մեկնարկեց ԱՄՆ-ի հիթ-շքերթների առաջին հորիզոնականից և ունեցավ 1,3 միլիոն վաճառք առաջին շաբաթվա ընթացքում։ Դա մեծ ռեկորդ էր, որը շատերը երկար ժամանակ մնաց անգերազանցելի։ Ամբողջ աշխարհում ալբոմը ունեցավ ավելի քան 20 մլն. օրինակ վաճառք, այն նաև ներկայացվեց Գրեմմիի որպես «Լավագույն փոփ-ալբոմ»։



9 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page