top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Հայ-շվեդական առնչությունները սկիզբ են առել վաղ միջնադարից: Շվեդիայում հայտնաբերված մի շարք հնություններ, շվեդ մասնագետների կարծիքով, Սկանդինավիա են հասել հայկական Պարտավ (Բարդա) քաղաքից (Ուտիքի նահանգ): Հայերի բնակեցումը Շվեդիայում տեղի է ունեցել տարերայնորեն. եկել են Ռուսաստանից, Թուրքիայից, Մերձավոր Արևելքից: Շվեդահայ համայնքը կազմավորվել է 1970-ական թվականներին՝ Լիբանանից, Պաղեստինից, Սիրիայից, Իրանից գաղթած հայերով: Հայերի թվի ստվարացմանը զուգընթաց ձևավորվել է համայնքի ազգային կյանքը: 1974 թ-ին Ստոկհոլմում հիմնվել է շվեդահայ անդրանիկ կազմակերպությունը՝ Հայ մշակութային միությունը: Հետագայում ևս ստեղծվել են հայկական տարբեր ընկերություններ և միություններ (Ուփսալայի հայ մշակութային, Հայ-շվեդական, «Րաֆֆի», «Արարատ» և այլն): Գործում են երգչախմբեր, գրական խմբակներ, գեղագիտական դաստիարակության կենտրոններ: Աշխույժ է հայ առաքելական եկեղեցու գործունեությունը:

Շվեդիայում գործող օրենքի համաձայն` երկրի ազգային փոքրամասնությունների, այդ թվում և հայերի երեխաներին ընձեռված է պետական դպրոցներում մայրենի լեզու սովորելու հնարավորություն: Կան նաև մշակութային միություններին կից գործող շաբաթօրյա դպրոցներ:

1910–20-ական թվականներին Շվեդիայում լույս են տեսել  Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանը  նվիրված տասնյակ հրատարակություններ: 2000 թ-ին Շվեդիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: 

Շվեդ ճանաչված կինոռեժիսոր Փ. Հոլմքվիաթը նկարահանել է «Վերադարձ դեպի Արարատ» վավերագրական կինոնկարը:

10 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page