Ներսեհ
Գիտե՞ք, թե,,,

Հռոմի կաթոլիկ եկեղեցու գլուխը Հռոմի պապն է, որի նստավայրը՝ Վատիկանը, 1929 թվականին ճանաչվել է որպես առանձին պետություն։ VIII դ. կազմավոր-ված Պապական մարզը մինչև 962 թվա-կանը գտնվել է ֆրանսիական Կարոլինգ-ների թագավորության, այնուհետև՝ Հռո-մեական սրբազան կայսրության կազ-մում։ XI դ. Կաթոլիկ եկեղեցին ընդար-ձակում և ամրապնդում է իր դիրքերը, Հռոմի աթոռն իրեն է ենթարկում Արևմուտքի բոլոր եկեղեցիները՝ հաստատելով Հռոմի պապի բացարձակ գերիշխանությունն ու հեղինակությունը հավատի և կրոնաեկեղեցական հարցերում, վճռորոշ դերակատա-րությունը քաղաքական խնդիրներում։ XIII դ. Պապական մարզը դառնում է անկախ, իսկ 1274 թվականին պաշտոնապես ճանաչվում ինքնիշխան պետություն։ Ֆրանսիական թագավոր Ֆիլիպ IV Գեղեցիկը պապի աթոռանիստը Հռոմից տեղափոխում է Ավինյոն (1309–77)։ Այդ շրջանը պատմության մեջ հայտնի է պապերի «Ավինյոնյան գերություն» անունով։ Հռոմի կաթոլիկ եկեղեցին, ձգտելով տիրանալ Սուրբ Հողին, XI–XIII դդ. նախաձեռնում է Խաչակրաց արշավանքներ, ստեղծում ասպետական օրդեններ (Հիվանդախնամների կամ Հյուրընկալների, Տաճարականների, Տևտոնական և այլն), կրոնական միաբանություններ (Ճիզվիտական, Դոմինիկյան, Ֆրանցիսկյան, Կարմելյան և այլն), Կաթոլիկ եկեղեցու հակառակորդներին, հերետիկոսներին, ազատամիտներին դարձի բերելու իսկ չուղղվողներին պատժելու համար XIII դ. ստեղծվում է ինկվիզիցիան (հավատաքննությունը), որը հետագայում պայքար է մղում բողոքականության դեմ։
Հռոմը նաև փորձել է ամենատարբեր եղանակներով կաթոլիկություն տարածել Հայաստանում, սկզբում՝ Կիլիկյան Հայաստանում՝ Հայ և Կաթոլիկ եկեղեցիների միություն հաստատելու միջոցով, ապա՝ XIV դ. սկզբից՝ բուն Հայաստանում՝ ունիթորության միջոցով։ Դա հանգեցրել է Հռոմի կաթոլիկ եկեղեցուն միացած Արևելյան պատրիարքությունների և եկեղեցիների կազմավորմանը, որոնցից է նաև Հայ կաթողիկե եկեղեցին։
XVI–XVIII դդ. Պապական մարզում հաստատվում է բացարձակապետություն, իսկ XIX դ. այն մտնում է միավորված Իտալական թագավորության մեջ և դադարում գոյություն ունենալուց։
Կաթոլիկ եկեղեցու ամբողջ համակարգը փոխվեց Վատիկանի II ժողովի ժամանակ։ Այս ժողովի որոշումների համաձայն կարելի է ասել, որ պապական Հռոմի ամբողջ համակարգը գլխիվայր փոխվեց և ավելի արդիականացվեց։ Դրա օրինակ է հրաժարումն այն բանից, որ ծառայությունն անպայման կատարվի լատիներեն լեզվով։