top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Գոգոլը տառապել է մանիակալ-դեպրեսիվ պսիխոզով։ Առաջին նոպան Գոգոլը վերապրել է 1840 թվականին՝ 31 տարեկանում, երբ գտնվում էր Հռոմում։ Երկու տարի անց՝ 1842 թվականին, նոպայի ժամանակ գրած մի նամակում նա նշում է.

«Ինձ տիրել է ինձ համար արդեն սովորական պերիոդիկ հիվանդությունը, որի ժամանակ ես գտնվում եմ անշարժ վիճակում սենյակում երբեմն 2-3 շաբաթվա ընթացքում։ Գլուխս փայտացել է։ Աշխարհի հետ ինձ կապող կապերը, կտրվել են։ Չկա ավելի բարձր կոչում քան ճգնավորի կոչումը»: 1846 թվականին նրա հոգեկան վիճակն ավելի է ծանրանում։ Մինչև կյանքի վերջը տառապել է՝ հոգեկան խոր ճգնաժամ ապրելով։ Որոշ աղբյուրների համաձայն՝ տառապել է շիզոֆրենիայով։ Գոգոլի մոտ արտահայտված են եղել մի շարք ախտանիշեր, ինչպիսիք են՝ տեսողական և լսողական հալյուցինացիաները, դեպրեսիվ վիճակները, իպոխոնդրիան, կլաուստրոֆոբիան։

Հայտնի հոգեբույժ Վլադիմիր Ֆյոդորովիչ Չիժը (1855—1922) «Փիլիսոփայական հարցեր և հոգեբուժություն» ամսագրում (1903-1904) ներկայացրել է «Նիկոլայ Գոգոլի հիվանդությունը» վերնագրով հոդված։ Հոդվածում հոգեբուժության տեսանկյունից վերլուծության է ենթարկել գրողի հիվանդությանը վերաբերող հակասական հարցը։ Չիժի տեսանկյունից՝ Գոգոլի հոգեկան հիվանդությունը արտահայտվել է դեռ վաղ երիտասարդության տարիներին, տևել է 10 տարի՝ մինչև նրա կյանքի վերջին օրերը։

Չիժի հետ համամիտ չեն փիլիսոփայական գիտությունների պրոֆեսոր Վ. Մ. Ռոզինը, դոկտոր Ա. Պ. Դավիդովը և շատ այլ գիտնականներ։

8 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page