top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Ֆրանսիացի փիլիսոփա, մաթեմատիկոս, ֆիզիկոս Ռենե Դեկարտը, ով կյանքի մեծ մասն անցկացրել է Հոլանդական Հանրապետությունում, մինչ այսօր ուսումնասիրվող իր աշխատությունների շնորհիվ երբեմն համարվում է ժամանակակից փիլիսոփայության հայրը։ Մասնավորապես՝ «Առաջին փիլիսոփայության խորհումներ» աշխատությունը մինչ այսօր շարունակում է փիլիսոփայության շատ դասընթացների ստանդարտ ուսումնասիրության թեմա լինել։ Դեկարտի փիլիսոփայությունը կապված է մաթեմատիկայի, ֆիզիկայի և տիեզերածնության բնագավառներում նրա հետազոտությունների հետ, և իր լատինականացված անունով կոչվել է կարտեզիականություն։ Որպես փիլիսոփա գտնում էր, որ դատողության հավաստիության հիմքը մտածող սուբյեկտի գոյությունն է (այստեղից էլ «Մտածում եմ, հետևաբար գոյություն ունեմ» հանրահայտ դեկարտյան հիմնադրույթը)։ Նա հրաժարվում էր ընդունել նախկին փիլիսոփաների հեղինակությունը, ինչպես նաև խորապես թքած ուներ սեփական զգայարանների վրա։

Ոչ պակաս մեծ է ազդեցությունը մաթեմատիկայում։ Կոորդինատային համակարգը, որ թույլ է տալիս ցանկացած կետ կամ երկրաչափական պատկեր պատկերել տարածության մեջ թվերի բազմությամբ ու երկրաչափորեն պատկերել հանրահաշվական հավասարումները, կոչվում է նրա անունով՝ կարտեզյան։ Ռենե Դեկարտը տվել է անալիտիկ երկրաչափության հիմունքները՝ հանրահաշվի ու երկրաչափության միջև կամուրջը, ձևակերպել շարժման քանակի պահպանման ու հիմնավորել լուսային ճառագայթների բեկման օրենքը։

Դեկարտի մաթեմատիկական ուսումնասիրությունները վերաբերում են կորերի դասակարգմանը, որոնք նա ստորաբաժանել է հանրահաշվական և տրասցենդենտալ դասերի։ Իր «Երկրաչափություն» աշխատության մեջ նա առաջարկել է ուղղանկյուն կոորդինատների համակարգը, որը հեղինակի անունով կոչվել է կոորդինատների դեկարտյան համակարգ։ 3-րդ կարգի հանրահաշվական մի կոր նույնպես նրա անունով կոչվել է Դեկարտի տերև։

Դեկարտն առաջինն է ներմուծել շարժման քանակ հասկացությունը, բացահայտել մարմինների հարվածի դեպքում գործող օրենքը, ձևակերպել իներցիայի օրենքը, բացատրել ծիածանի առաջացումը, տվել մագնիսականության տեսությունը։ Տիեզերածնության մեջ Դեկարտը մշակել է ուսմունք արեգակնային համակարգի զարգացման բնական ընթացքի մասին։

Դեկարտը նաև գիտական հեղափոխության ակնառու դեմքերից էր ու համարվում էր «հանճարի օրինակ»։

11 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page