top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,,


Ժոնգլյորը ֆրանսերեն բառ է, որը նշանակում է կատակաբան, զվարճա-բան։ Ժոնգլյորի արվեստի ակունքները կապված են ժողովրդական երկրագոր-ծական ծեսերի և խաղերի հետ։ Նրանք հանդես են եկել որպես երգիչներ, երաժիշտներ, աճպարարներ։ XI դարից դառնալով պրոֆեսիոնալ կատարողներ՝ համախմբվել են քաղաքներում, իսկ XIII դարից որոշ երկրներում միավորվել են «Եղբայրություն» կազմակերպության մեջ։ Երկար ժամանակ ժոնգլյորները եղել են աշխարհիկ երաժշտության միակ ներկայացնողներն ու մասնագետ նվագածուները։ Ժոնգլյորները կոչվել են նաև հիստրիոններ (վաղ միջնադարում՝ ժողովրդական թափառաշրջիկ դերասաններ)։ Ժոնգլյորին արվեստով նման են շպիլմանները՝ Գերմանիայում, ֆրանտները՝ Լեհաստանում, սկոմորոխները՝ Ռուսաստանում, մենեստրելները՝ Անգլիայում և Ֆրանսիայում, գուսանները՝ Հայաստանում։

Ժոնգլյորների արվեստի հիման վրա ստեղծվել է կրկեսային ժանրը՝ ժոնգլյորությունը։ Կրկեսում ժոնգլյորը մի քանի առարկայով (գնդակներ, գլխարկներ, մականներ, ջրով լի ամաններ, օղակներ և այլն) ձեռնածություն անող արտիստն է։ Կրկեսի այս ժանրը գոյություն է ունեցել Հին Եգիպտոսում, Հին Չինաստանում, Հին Հունաստանում և Հին Հռոմում։ Ժոնգլյորությունը պահանջում է արագ շարժումներ, որոնք մշակվում են տևական փորձերի շնորհիվ։

Հայկական կրկեսում Ձեռնածու Սոս Պետրոսյանն իր «Հայկական ժողովրդական խաղեր» համարում օգտագործել է դհոլներ, զուռնա, դուդուկ և երաժշտական այլ գործիքներ։ Հետագայում այդ համարն ավելի կատարելագործել է Սոս Պետրոսյան-կրտսերը։ Աճպարարությունը նույնպես կրկեսային ժանր է՝ ժոնգլյորության տարրերով։

8 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page