top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գևորգ Էմին «Ներիր դու ինձ, խենթիս անհոգ»


Ներիր դու ինձ, խենթիս անհոգ,

Ես ինքս եմ ինձ արդեն դատել,

Երբ, ապրելով լոկ քեզանով,

Հաճախ քեզ չեմ էլ նկատել:

Հիմա, երբ դու չկաս արդեն,

Երբ հեռու եմ ես քո մոտից,

Երբ ինչով էլ ինձ կախարդեն,

Մորմոքում եմ քո կարոտից,

Նոր եմ զգում ու հասկանում,

Որ… օդ էիր դու ինձ համար,

Որ շնչելիս` չի իմանում,

Իսկ երբ չկա…խեղդվում է մարդ:


© Գևորգ Էմին

53 views0 comments

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page