Ներսեհ
Եղիշե Չարենց - Եվ մի իրիկուն

Եվ մի իրիկուն զանգերի երգում Լսեցի վճիտ խոստումները քո: Կարծես թե հոգիդ իրիկվա միգում Կանչում էր անտես... Խաղա՜ղ երեկո:
Ու ղողանջները կապույտում անծայր Թիթեռի նման ճախրում էին դեռ - Երբ հեռուներում զնգալով անցար, Որպես մի ղողանջ, մի լուսե թիթեռ...
Անցար - լուսավո՜ր, հեռավո՜ր, թեթև՜, Ճառագայթի պես իրիկնամուտի: Իսկ սիրտս՝ տխուր, հոգնաբեկ, անթև, Խմում էր իջնող տագնապը մութի...
© Եղիշե Չարենց