• Ներսեհ

Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարան և Ընծայարան. Շրջանավարտ 2021


Հունիսի 16-ին, երեկոյան ժամը 7-ին, Երուսաղեմի Հայոց պատրիարքության Ժառան-գավորաց Վարժարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ Ժառանգավորաց Վարժարանի և Ընծայարանի ավարտական հանդեսը՝ նախագահությամբ Սուրբ Աթոռի Լուսարարա-պետ Տ. Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանի և ներկայությամբ հոգեշնորհ և արժանա-պատիվ հայրերի, ուսուցիչների և երուսաղեմահայ ժողովրդի: Հանդիսության բացման խոսքը վստահվել էր Ժառանգավորաց Վարժարանի և Ընծայարանի քարտուղար՝ բա-րեշնորհ Աշոտ սարկավագ Ղազարյանին: Երեկոյի ողջ ընթացքում Ընծայարանի և Ժա-ռանգավորաց վարժարանի շրջանավարտները և Ժառանգավոր սաները հանդես եկան իրենց ուղերձներով, ասմունքով ու խմբերգերով, ինչպես նաև դաշնամուրային գեղեցիկ կատարումներով: Երեկոյի վերջում վարժարանի տեսուչ՝ հոգեշնորհ Տ. Թեոդորոս ծայրագույն վարդապետ Զաքարյանը հրավիրեց Լուսարարապետ սրբազան հորը, որպեսզի հանձնի շրջանավարտների վկայականները, ինչպես նաև վարժարանի և Ըն-ծայարանի առաջադեմ ուսանողների մրցանակները: Վկայականների և մրցանակների բաշխումից հետո տեսուչ հայր սուրբը հրավիրեց Լուսարարապետ սրբազան հորը, որպեսզի իր պատգամը փոխանցի շրջանավարտներին և կատարի երեկոյի փակման խոսքը: Երեկոն փակվեց Սուրբ Աթոռի օրհներգով և «Պահպանիչ» աղոթքով, ապա տեղի ունեցավ հյուրասիրություն:

Ընծայարանի շրջանավարտներն էին. բարեշնորհ Դավիթ սարկավագ Մինասյանը, բա-րեշնորհ Սերգեյ սարկավագ Անտինյանը և բարեշնորհ Սերգեյ սարկավագ Կազանջյանը, իսկ Ժառանգավորաց վարժարանի շրջանավարտներն էին դպիրներ՝ Արթուր Խոսրոյևը, Էմին Հովհաննիսյանը, Սարգիս Գինոսյանը, Հովհաննես Փոշոյանը և Տիգրան Ազարյանը:















35 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում