Ներսեհ
Երուսաղեմի Ս. Թարգմանչաց Վարժարան Շրջանավարտ 2021

Հունիսի 12-ին, երեկոյան ժամը 5-ին, Երուսաղեմի Սրբոց Թարգմանչաց վարժարանի սրահում տեղի ունեցավ Սրբոց Թարգմանչացի Երկրորդական բաժնի «Շրջանավարտ 2021» հանդեսը՝ նախագահությամբ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Լուսարա-րապետ Տ. Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանի և ներկայությամբ Հոգեշնորհ Հայրերի, ծնողների և հանդիսականների հոծ բազմության: Հանդեսի հայտագիրը բաղկացած էր երկու մասից: Առաջին բաժինը սկսեց Հայաստանի Հանրապետության օրհներգի և Թարգմանչաց շարականի («Որք զարդարեցին») երգեցողությամբ, որը կատարեցին Շրջանավարտները: Երեկոյի ընթացքում շրջանավարտ սաները հանդես եկան իրենց սրտի շնորհակալական խոսքերով: Ապա վարժարանի փոխտեսուչ՝ Պրն. Միհրան Տեր-Մաթոսյանը ներկայացրեց 2020-2021 ուսումնական տարվա կրթական տեղեկագիրը: Հանդեսի վերջում Սրբոց Թարգմանչաց վարժարանի տեսուչ՝ Տ. Արտեն քահանա Աբ-րահամյանը շնորհակալական խոսքեր ասաց բոլոր ուսուցիչներին, աշակերտներին, ծնողներին և Լուսարարապետ Սրբազան Հորը՝ իր հայրական վերաբերմունքի համար, ապա Սրբազան Հայրը հանձնեց տասնմեկ Շրջանավարտների վկայականներն ու առաջադեմ աշակերտների մրցանակները:
Մրցանակների բաշխումից հետո Լուսարարապետ Սրբազան Հայրը կատարեց փակման խոսքը և իր պատգամը փոխանցեց Շրջանավարտներին: Երեկոն փակվեց «Պահպա-նիչ» աղոթքով և «Հայր մեր»-ով։
Լուսանկարները՝ Vincent Kahkejian Photography-ի
