• Ներսեհ

Երուսաղեմում ազդարարվեց Մեծ Պահքի սկիզբը


Ինչպես գիտենք Երուսաղեմի Հայոց Պա-տրիարքությունը եկեղեցական բոլոր տոները նշում է ըստ հին տոմարի:

Շաբաթ երեկոյան, մարտի 13-ին, Երեկո-յան ժամերգության ավարտին Սուրբ Ա-թոռի Լուսարարապետ գերաշնորհ Տ. Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանի նա-խագահությամբ Սրբոց Հակոբյանց միա-բան հայրերը վարագուրեցին Մայր Տա-ճարի ավագ խորանը, աջակողմյան և ձախակողմյան խորանները և որոշ պատկերներ, որով ազդարարվեց մուտքը դեպի Մեծ պահքի շրջան:

Մեծ պահքը «սուգի» շրջան է, որի գլխավոր նպատակն է հավատացյալներին նախա-պատրաստել Ավագ Շաբաթվան՝ ուրախությամբ Ս. Հարության տոնը տոնելուն: Քրիս-տոնեության մեջ պահքի գաղափարը առաջին անգամ տեսնում ենք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի մոտ, երբ իր մկրտությունից հետո քաշվեց անապատ և 40 օր ծոմ պահեց:

Հետևելով Նրա օրինակին Հայ Առաքելական եկեղեցին հաստատել է պահքի շրջանը՝ հավատացյալների հոգևոր զորության և մարմնական առողջության համար:


Վիշապազարդ վարագույր: Վիշապները խորհրդանշում են յոթ մահացու մեղքերը. մեջտեղում գլխավորն է՝ հպարտությունը, և շուրջը մնացյալները: