top of page
  • Writer's pictureՆերսեհ

Իվան Նիկիտին «Ա՜խ, հանգիստ տվեք…»


Ա՜խ, հանգիստ տըվե՛ք… Հանգի՜ստ եմ խնդրում

Խռովահույզ մըտքիս, ցավատանջ կըրծքիս.

Ո՛ղջ օր եռում է իմ շուրջ անդադրում

Ա՛յն ամենն, ինչից խոցված է հոգիս։


Ո՞ւր փախչեյ մեծ-մեծ, փըքուն խոսքերից,

Խոսքով ա՛մենքն են մաքուր, աննախա՜նձ.

Մենք ճըշմարտություն պաշտողներ անբիծ՝

Պատրաստ ենք անվե՜րջ պաշտելու մեր անձ։


Խըղճմտանք սպանվա՜ծ, ամոթանք մեռա՜ծ,

Խավարում սուտն է տիրագյուխ ազատ.

Ոչ ոք չէ՛ ողբում անկեղծ, սըրտաբաց,

Ոչ ոք չէ՛ պատժում չարիքն ու արատ։


Մենք մարտիրոսներ չունենք մեր միջում…

Չե՛նք պատասխանում փըրկության կոչին.

Արևից պահվում, արևից փախչում,

Լույսից վախում է մեր ըստրուկ հոգին։


Գուցե, օդումն է ո՛ղջ ցավ ու վտանգ,

Ի՜նչ պետք է թոշնի – ծըլում է, ծաղկում,

Ի՜նչ պետք է ծաղկի – կորցնում է երանգ

Եվ թըշվառ մահով հեգ կյանքը կընքում…


© Իվան Նիկիտին

Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page