top of page
  • Writer's pictureՆերսեհ

Խաղանի «Քառյակներ»

1

Անցա՝ քարը սըրտիս վրա՝ ջըրի պես. Մենակ տատասկ ու փուշ տարա՝ ջըրի պես. Իմ աշխարհքում հանգիստ չառա՝ ջըրի պես, Ու գընացի, ետ չըդառա՝ ջրի պես։

2

Ծուխըդ կելնի պատուհանից երբևէ. Հավքըդ կերթա իրեն բընից երբևէ. Թեկուզ մի դար ապրես սըրտով մըտերմիդ, Չարի սըրտով կելնես տանից երբևէ։

3

Ասում են՝ թե հազար տարին՝ մի անգամ Մի փըրկիչ է աշխարհ գալիս,— մի պատգամ. Մին, երբ եկավ, ծընված չէինք մենք մորից, Մին էլ, երբ գա, մեռած կըլնենք ցավերից։

4

Ե՛կ, Խաքանի, ու հեռացիր էս չարության զընդանից, Շեն ու շենսիրտ, անցի՜ր, գնա ցավ ու հոգսի էս տանից. Կյանք ես առել երկընքիցը, դա շըղթա է դառել քեզ, Ետ տուր իրեն տրված կյանքը, թըռիր ազատ ամենից։

5

Նա որ գընաց՝ սիրտս էլ գընաց ու ետ չեկավ իր մոտից, Աչքըս ճամփին ու ականջըս միշտ դըռանն է կարոտից. Աչքս է դառնում մին ականջիս, թե լուր չունե՞ս էն օրից, Մին ականջս է դիմում աչքիս, թե չե՞ս տեսել դու նորից...

6

Հոգուդ հավքը հանկարծ թըռավ՝ ի՞նչ ես դու. Ճամփիդ կիսում ձիդ որ կորավ՝ ի՞նչ ես դու. Եթե մարդ ես— կյանքը փոխ է տըված քեզ, Փոխ տըվողը որ ետ տարավ՝ ի՞նչ ես դու։


© Խաղանի

Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page