top of page
  • Writer's pictureՆերսեհ

Կոնստանտին Երզնկացի «Այսօր եղև պայծառ գարուն...»


Այսօր եղև պայծառ գարուն, ցնծան ծաղկունք և յորդորին.

Հագնին ցեղս ի ցեղաց` մանդրուն հաւերն ի հաւ խօսին.

Ի վերայ լերանց բարձրանց գոյնըզգոյնով ծաղկունք սփռին,

Ծածկեն զերեսս երկրի, ըզլեռն ըզդաշտ ու զբաղչանին:

Են գեղեցիկ փետուր հագել` փոքրիկ հաւերն ի ծաղկոցնին,

Ու հազար դասս դասով` քաղցրաձայնեն զանլըռելին.

Հարբել են յանուշ հոտոյն, ու նստել են ի վերայ ծաղկին,

Զի ի սիրու են ստեղծած` սէր կա յիրենք` որ կու խօսին:


© Կոնստանտին Երզնկացի

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page