• Ներսեհ

Համո Սահյան - Նոր տարու հետ նորանալով

Նոր տարու հետ նորանալով

Հրաժեշտի ու հանդիպման Երանելի մի ակնթարթ… Զրը՜նգ զրը՜նգ,- ծոր է տալիս Ժամացույցի զանգը հպարտ: Սեղանների վրա թողած Իր օրհնությունն ու իր բարին, Հարազատի հոժարությամբ Հեռանում է հոգնած տարին: Մանուկ տարին իր սպիտակ Խանձարուրից աչքը բանում, Ուրախություն, ուրախություն, Ուրախություն է խոստանում:

Ուրախանանք նոր տարու հետ,- Նոր տարու հետ նորանալով, Հին հոգսի հետ մեր քունքերի Ճերմակն անգամ մոռանալով… Ուրախանանք նոր տարու հետ, Նոր տարու հետ նորանալով, Դալարելով մեր կյանք ապրենք, Ոչ թե դանդաղ չորանալով

Խաղաղություն մաղթենք հողին, Մաղթենք` ամեն սար ու ձորում Բողբոջներին բացվելու բախտ Եվ ծիլերին հասկավորում: Սիրողներին մաքուր սիրո Հավատ մաղթենք մի հաստատուն, Իմաստունին կորով մաղթենք, Եվ կտրիճին իմաստություն; Մերձավորին վստահություն, Մեծավորին` ներող հոգի, Բարուն ազատ թևեր մաղթենք Եվ բարություն ամեն ոքի:


***

Զարկենք թասերն ու դատարկենք Մեր այս սեղան-սինու կենաց, Քանի գինին մեզ չի խմել, Խմենք նաև գինու կենաց… Մեր սրտերում ուրախության Կրակն այնպես թող ճարճատի, Որ էլ հոգսի հետք չմնա Կնճիռներում մեր ճակատի: Ուրախանանք Նոր տարու հետ, Նոր տարու հետ զորանալով,- Շտկենք սապատն այս աշխարհի Թեկուզ մի քիչ կորանալով:


© Համո Սահյան

Հետևեք մեզ
facebook-ում 
Contact Us
  • Facebook
  • Instagram

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now