Ներսեհ
Հայնրիխ Հայնե «Այս ի՞նչ երգ է հեշտագին»

Այս ի՞նչ երգ է հեշտագին
Թափանցում խորքն իմ հոգուն.
Հնչի՛ր, երգդ ու գարնանային,
Ձայնիկդ հասնե թող հեռուն՝
Հնչի՛ր, հասի՛ր այն տնակ,
Ուր ծաղկունք են բողբոջում.
Այնտեղ կլինի իմ հոգյակ՝
Կըտաս նորան իմ ողջույն։
© Հայնրիխ Հայնե
Թարգմանությունը՝ Հովհաննես Հովհաննիսյանի