• Ներսեհ

Հովհաննես Թումանյան - Նմանություն

Նմանություն

Եթե մի օր, անուշ ընկեր,

Գաս այցելու իմ շիրմին

Ու նորաբույս վառ ծաղիկներ

Տեսնես փըռված չորս կողմին,


Դու չըկարծես, թե հասարակ

Ծաղիկներ են ոտքիդ տակ,

Կամ թե գարունն է այն բերել,

Իմ նոր տունը զարդարել։


Նրանք չերգած իմ երգերն են,

Որ սրտումըս ես տարա,

Նրանք սիրո էն խոսքերն են,

Որ դեռ չասած ես մեռա։


© Հովհաննես Թումանյան

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում