top of page
  • Writer's pictureՆերսեհ

Հրայր - Վեհ կյանքն էլ է հերոսություն

Վեհ կյանքն էլ է հերոսություն

Հերոս քաջերը մեզ պես են ապրել

Բոլոր դարերում, բոլոր ազգերում,

Աշխատել, քրտնել, սխալներ գործել,

Բայց ամեն ինչում վեհն են միշտ փնտրել:


Կռվի բովերում, մահի բոցերում

Հերոս չեն ծնվում, հերոս են դառնում,

Վեհ կյանք ունեցող քաջն է նկատվում,

Իր վեհությամբ էլ հերոս մկրտվում:


Պե՛տք չէ, որ նստենք ու կռվի սպասենք,

Որ կռվի բովում հերոս մկրտվենք,

Քաջեր են նրանք, որ վեհ կյանք ունեն,

Բարիք են ստեղծում, ճիշտը պաշտպանում:


Ամբողջ մեր կյանքը մեծ կռվի դաշտ է,

Պե՛տք չէ նահանջել, պե՛տք է պայքարել,

Մարդկային վեհը ճիշտ դրսևորել,

Ցեղի դրոշը հավետ ծածանել:


© Հրայր

6 views0 comments

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page