• Ներսեհ

Մատթեոս Զարիֆյան «Ալ պետք չունիմ»


Ալ պետք չունի՛մ ես երկընքի բաղձալու.

Ինչու որ քու այս աչքերուդ մեջ աղու

Ահա՜, ահա՜

Ինձ կ’երևա

Իմ երազած երկինքներուս կապույտը ծով,

Բյո՛ւր աստղերով...


Ալ պետք չունի՛մ ես հարցընելու հովերուն

Թե ո՜ր ճամբան Է որ կ’երթա դեպի անհուն.

Ահա՜, ահա՛

Ինձ կ’երևա

Անհունասույզ այդ մեծ ճամբան արփավետ

Որ կ’սկսի հոգիեդ...


© Մատթեոս Զարիֆյան

Հետևեք մեզ
facebook-ում 
  • Facebook
  • Instagram
Instagram-ում