Ներսեհ
ՄԱՏՉԱՅՈՎ ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ

Վերջերս Մատչան սկսել է մեծ ժողովըր-դականություն վայելել: Շատերն իրենց օրվա ռացիոնում ներառում են այս օգ-տակար փոշին՝ պատրաստելով մատչա-լատե, մատչայի թեյ և նույնիս մատչա-թխվածքաբլիթներ: Մատչայի բաղադրիչների ուսումնասի-րությունները պարզել են, որ այն կարող է պաշտպանել լյարդը, նպաստել սրտի առողջությանը և նույնիսկ օգնել նիհարելուն:
Թխվածքաբլիթները պատրաստելու համար կպահանջվի ընդամենը 15 րոպե:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԹԵՐՔՆԵՐ
1 ձու 100 գր. կոկոսի յուղ (կամ փափուկ կարագ) 100 գր. շաքարավազ 2 թ. գ. մատչա 175 գր. ալյուր 1 թ. գ փխրեցուցիչ (կարող եք և չգցել)
ՊԱՏԱՐՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿ
1 ձուն 100 գր. շաքարավազի հետ հարել, ավելացնել 100 գր. կոկոսի յուղը և շարունակել հարել: Ապա 2 թ.գ. մատչան և 1 թ.գ. փխրեցուցիչը լցնել 175 գր. ալյուրի վրա և մաղել ձվով զանգվածի վրա և ստանալ ձեռքերին չկպչող պինդ խմոր: Փոքրիկ կլորավուն տեսք տալ և թխել 180 աստիճանում՝ յուղաթղթի վրա: Վրան ծորացնել սպիտակ հալած շո-կոլադ և վուալյա:
Հաճելի սրճախմություն:
Հ. Գ. Բաղադրատոմսը վերցված և ձևափոխված է @ashkharh_world -ի ինստագրամյան էջից: