Search
  • Ներսեհ

Միխայիլ Լերմոնտով «Ահով նայում եմ…»


Ահով նայում եմ գալիք օրերին,

Նայում անցյալիս տըխուր, վըշտալից,

Եվ իբր հանցավոր պատժի առաջին,

Շուրջըս որոնում մի սիրտ կարեկից…

Եվ կը գա՞ արդյոք փըրկաբեր հրեշտակ,

Որ մեկնե նա ինձ կոչումն այս կյանքի,

Ցույց տա ինձ կըրքի, հուսո նպատակ,

Հայտնե ինձ հըզոր կամքը երկնքի —

Թե ինչո՞ւ երկինքն ա՛յնպես դառնագին

Հարվածեց իմ վառ, խանդալից կյանքին։


Երկրին հատուցի ես տուրք երկրային,

Տո՛ւրք սիրո, հուսո, բարվո, չարության —

Եվ պատրաստ անձս տալ մի ա՛յլ կյանքին՝

Լուռ սպասում եմ բաղձալի ժամվան…

Ահա և այդ ժամն… Բայց ես աշխարհում

Չեմ թողնիլ ո՛չ մի եղբայր հարազատ.

Ցուրտ ու խավար է իմ կրծքում տիրում,

Ավա՜ղ, ես արդեն հոգնա՜ծ եմ, հիվա՜նդ…

Եվ որպես անհյութ, վաղաժամ հասած

Մի դըժգույն պըտուղ, իմ խըղճուկ հոգին

Թոշնել է կյանքի արևից կիզված,

Բախտի խռովահույզ փոթորկի միջին…


© Միխայիլ Լերմոնտով

Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի

Հետևեք մեզ
facebook-ում 
Contact Us
  • Facebook
  • Instagram

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now