Ներսեհ
Մտքեր Գրքերից
Updated: Jun 23, 2020

Երանի ամեն օր կարողանայինք դիմում գրել ու ազատվել ինչ-որ պարտականութ-յունից, զբաղեցրած պաշտոնից, ինչ-որ տեղից, ինչ-որ մեկերից, ինքներս մեզնից: Մակագրեին դիմումը հեշտ, հանգիստ, առանց բարդությունների: Տային վերջին աշխատավարձը. մեզ լավ զգայինք: Ու գտնեինք: Գտնեինք նորը, ավելի լավը, մերը, որ դիմում գրելու կարիք չլինի, ազատվելու ցանկությունը մարի ու միշտ ուզենանք մնալ մի տեղում, ինչ-որ մեկի հետ, թեկուզ առանց մեզ ու առանց վարձա-տրության:
© Ամալյա Սողոմոնյան «Աստղաթափ»