Ներսեհ
Մտքեր Գրքերից

Երբեք չես գտնի հանգիստ ու խաղաղ մի վայր, որովհետև այդպիսին չկա: Գուցե մտածես, թե կա, բայց հերիք է հասնես այնտեղ ու աչքդ թեքես, մեկը ներս կսողոս-կի ու հենց քթիդ տակ հայհոյանք կգրի:
________________________________________
Միայն մի բան գիտեմ. կարոտում եմ բոլոր նրանց, ում մասին պատմեցի: Դուք էլ ոչ ոքի ոչինչ մի պատմեք: Եթե պատմեք, կըս-կսեք կարոտել բոլորին:
________________________________________
Շատ-շատերն են տառապել բարոյապես ու հոգեպես, ինչպես դու՝ հենց հիմա։ Բարե-բախտաբար, ոմանք գրի են առել իրենց տառապանքները։ Կարող ես սովորել նրանցից, եթե ուզում ես։ Ու մի օր էլ, երբ ասելիք ունենաս, ուրիշները կսովորեն քեզնից։ Փոխա-դարձ օգնությունը սքանչելի բան է։ Դա միան կրթությունը չէ։ Պատմությունն է։ Պոե-զիան է: Չեմ ուզում ասել քեզ, թե միայն գիտնականներն ու կրթվածներն են արժեքավոր ներդրումներ անում աշխարհում։ Այդպես չէ։ Բայց եթե գիտնականներն ու կրթված մարդիկ նաև տաղանդավոր են ու օժտված, ինչը, ցավոք, հազվադեպ է պատահում, իրենցից հետո ավելի արժեքավոր ժառանգություն են թողնում, քան նրանք, որ միայն տաղանդավոր են ու օժտված։ Նրանք հակված են ավելի պարզ արտահայտել իրենց և սովորաբար համառորեն նշանակետին են հասցնում իրենց մտքերը։ Իսկ ամենակարևորը, տասից ինը ավելի օժտված են, քան ոչ գիտնական, բայց մտածող մարդը։
__________________________________________________________________________________
Եթե բավականաչափ խորանաս կրթության մեջ, կօգնի հստակ պատկերացնել՝ ինչ հնա-րավորություններ ունի միտքդ։ Ինչի է հարմար, ինչի՝ ոչ։ Որոշ ժամանակ անց կհասկա-նաս, թե ինչ գաղափարներ են սազում մտքիդ։ Դրա շնորհիվ շատ ժամանակ չես ծախսի՝ փորձելով հագնել այն գաղափարները, որոնք քո չափսով չեն, քոնը չեն դառնալու։ Դու կիմանաս մտքիդ իրական չափսերը և համապատասխան կերպով կհագցնես այն։
© Ջ. Դ. Սելինջեր - Փրկիչը տարեկանի արտում