top of page
  • Writer's pictureՆերսեհ

Յոհան Վոլֆգանգ Գյոթե «Մի անգամ»


Մի անգամ մտա ես թավուտ անտառ,

Տեսա նազելուս ու ընկա ետքից․

Հենց որ մոտեցա, նա թե՝ կգոռամ,

Կկանչեմ մարդկանց, հեռացիր ինձնից։


— Ոչինչ,— ասում եմ,—

Եվ իմ նազելուն սեղմում եմ կրծքիս,

Համբույրի տարափ շաղ տալիս սաստիկ․

Բայց նա՝— ա՜խ, կամա՜ց, կամա՜ց, սիրելիս,

Այդպես մեզ լսել կարող են մարդիկ․․․


© Յոհան Վոլֆգանգ Գյոթե

Թարգմանությունը՝ Հակոբ Հակոբյանի

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page