• Ներսեհ

Նաիրի Զարյան «Դու ինձ կփնտրես, երբ ես չեմ լինի»


Դու ինձ կըփնտրես, երբ ես չեմ լինի Կանգնած ամեն օր քո ճամփի վրա, Երբ մենակության լալկան ուռենին Կըթեքվի մի օր քո ճամփի վրա։


Ձայնըս կըլսես հեռու ձորերից, Ինչպես հեռացող գնացքի սուլոց, Սարսուռով կտաս անունըս նորից Եվ ունայն հույսով կընետվես փողոց։ Բայց ես չեմ լինի ծանոթ մարդկանց մեջ, Ձեր դռան մոտով չեմ անցնի կրկին, Դու քայլամոլոր կշրջես անվերջ, Եվ զղջման բոցով կայրվի քո հոգին:


© Նաիրի Զարյան

13 views0 comments

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում