top of page
  • Writer's pictureՆերսեհ

Նարինե Ավագյան «Լռության խորհուրդը»


Ինձ ավելորդ հարցեր մի՛տուր, ես չե՛մ ուզում փնտրել բառեր,

Որոնց ուղիղ իմաստի մեջ չե՛ս գտնի այն, ինչ ուզում ես լսել ինձնից:

Ես սիրում եմ, երբ լռում ենք, ու լռում ենք այնպե՜ս խորին,

Որ ավելին է մեզ ասում, քան կլսենք մե՛ր իսկ բերանով

Մե՛զ իսկ ասված բառախմբից:

Արի՜ սպասենք մթնշաղի՜ն:

Ասում են, թե երբ լուսինը իր շողերն է մեզ նվիրում,

Մենք դառնում ենք մելամաղձո՜տ, սենտիմենտա՜լ ու ռոմանտի՜կ….

Ու կնայենք իրար երկա՜ր, բայց չե՛նք խոսի, ես չե՛մ ուզում…

Այն, ինչ դու ինձ ասե՛ս պիտի առանց ձա՛յն էլ եմ ես լսում:

Ես ուզում եմ նայել խորի՜ն, խորաթափանց աչքերիդ մեջ,

Ու ընթերցե՜լ, քեզ ընթերցե՜լ, ու խորհուրդը հասկանալ քո՛,

Ու հասկանալ, թե ով ես դո՛ւ թեկու՛զ և հենց զուտ իմ կյանքում,

Ինչ ես ուզում, որ չե՛մ տալիս, ինչն է սիրտդ այդպես հուզո՛ւմ…

Ես վստահ եմ, որ մեր անանց լռությունից մի ամբողջ վեպ դեռ կծնվի՛,

Որ կկարդան բազու՜մ մարդիկ, որ կդառնա խորհու՛րդ կյանքի:

Ուրեմն` ե՛կ լռենք այսօր, ու հավատա` մեր այդ քայլով

Սկի՛զբ ենք դնում մի նոր գործի, մի նոր գրքի՛ բազմահատոր,

Ուր չենք գրի ես կամ էլ դու, մե՛նք կգրենք մեր լռությա՜մբ,

Ծովածավա՜լ համբերությամբ:

Ա՛յն լռությամբ, որ իր խոսուն, իմաստալից իր գոյությամբ

Պահպանում է սե՛րը մեր մեջ, դարձնում սիրո՛ղ ու սիրատե՛նչ…

Ուրեմն` ե՛կ լռենք այսօր…


© Նարինե Ավագյան

6 views0 comments

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page