top of page
  • Writer's pictureՆերսեհ

Ներսեհ «Ձյուն ուղարկիր բարձունքներից»


Թե ուզում ես, որ մաքրվենք բամբասանքի ախտից, մաղձից չար նախանձոտ խորհուրդներից՝ ձյուն ուղարկիր բարձունքներից:


Թե ուզում ես չմորմոքվենք պատերազմի ցավը կուլ տանք, որդի թաղենք, հետո ժպտանք՝ ձյուն ուղարկիր բարձունքներից:


Թե ուզում ես մխիթարվենք նոր կյանք սկսենք՝ մի նոր էջից Քեզ հուսալով գոտեպնդվենք՝ ձյուն ուղարկիր բարձունքներից:


Լսո՞ւմ ես, Տե՛ր, ձյուն ուղարկիր բարձունքներից:


© Ներսեհ

21 views0 comments

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page