Ներսեհ
Ոչ մի օր առանց բանասետղծության

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
* * *
...Եվ երբ դադարեց հեծկլտանքը քո -
Մարած աչքերով նստեցիր ինձ մոտ:
Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ երեկո:
Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ առավոտ:
Եվ երբ նայեցիր աչքերով մեռած
Տրտում, հոգևար, կծկված հոգուս -
Հասկացա՜ հանկարծ, որ թե մութ, թե լույս՝
Երկո՜ւսն էլ չկան, երկուսն էլ - երազ...
Ո՛չ մութ կար, ո՛չ լույս: Ո՛չ հրդեհ, ո՛չ ձյուն:
Մշուշում միայն, մեր հոգու վրա
Թևերն էր փռել մի անտես թռչուն
Ու դողո՜ւմ էին թևերը նրա...