Ներսեհ
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
* * *
Ես ի՞նչ անեի, քույր իմ, երբ չկար
Այլևս ոչինչ.
Ո՛չ կապույտ հոգուս թևը խելագար,
Ո՛չ կապույտ աչքերիդ ձյունը ամոքիչ:
Ձեռքերդ՝ նիհա՜ր, դալկացա՜ծ, ծարա՜վ,
Պարզել էիր դու -
Ո՞վ գիտե, արդյոք Հյուսի՞ս, թե Հարավ,
Թե՞ - դեպի ստվերն Արևի - հոգու...
Ես ի՞նչ անեի, ի՞նչ աներ հոգիս,
Որ կանչում էր Քե՜զ -
Ու Քո հո՜ւշ դարձած երազը մոգիչ,
Երազը ձյունե, երազն - արևկե՜զ...