top of page
  • Writer's pictureՆերսեհ

Ոչ մի օր առանց բանաստեղծության Արտակ Համբարձումյան

* * *

Վերջին անգամ քո դեմ ես կնայեմ հողին,

Քո աչքերին՝ այնքա՜ն, այնքա՜ն մոտիկ,

Վերջին անգամ քո տան ասֆալտապատ ուղին

Կայրի իմ ոտքերը ոտաբոբիկ:


Եվ ամպերը քրտնած ջրով կլվացվեն,

Վերջին տխուր քամին կնվաղի օդում,

Իսկ երգերս մի օր հանգի՜ստ կմոռացվեն,

Որովհետև դու ինձ չե՜ս կարոտում:


Վերջին անգամ քո դեմ ես կնայեմ հողին,

Քո աչքերին՝ այնքա՜ն, այնքա՜ն մոտիկ,

Վերջին անգամ քո տան ասֆալտապատ ուղին

Կայրի իմ ոտքերը ոտաբոբիկ:


© Արտակ Համբարձումյան

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page