top of page
  • Writer's pictureՆերսեհ

Ոչ մի օր առանց բանաստեղծության Հրայր - Զոհվածների հիշատակին

ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Երբ պայծառ արփին մթնեց, խռովեց,

Երկինքը ամպի ծովի մեջ թաղվեց,

Գետը պղտորվեց, անզուսպ բղավեց...

Այդ ժամ հասկացանք, որ հերոս զոհվեց:


Ձեր մահը այնքա՜ն սերմեր է ցանել,

Այնքա՜ն ծիլեր է հետո սնուցել,

Շատ երազներ է նպատակ դարձրել,

Ձեր մահը մեր մեջ նոր կյանք է առել:


Ձեր ալ վածճանը արցունք է քամել,

Սրտեր է խոցել, սրտեր խռովել,

Փխրուն սրտերում վրեժ է ծնել,

Սրտեր են փոխվել, ձեր ոգով թրծվել:


Զոհվա՛ծ եղբայրներ, պարծանքն եք ազգի,

Սերմնացան եք դուք մեր ժողովրդի,

Դուք սյուներ եղաք մեր Հայաստանի,

Մեռաք պահելով մեր ժողովրդին:


© ՀՐԱՅՐ

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page