- Ներսեհ
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
* * *
Օ, այն չէ՜ր, այն չէր -
Երկիրը Հրի...
- Մահի՜, ոճիրի՜
Արնաբո՜ւյր գիշեր:
Օ, այն չէ՜ր, այն չէ՜ր:
Ու ցո՜ւրտ էր այնքան...
Ձեռքեր արնաքամ...
Հուսահատ կանչեր...
Ու սուտ հեռևում
Երկիրը Հրի
Լեգենդ էր թվում
Մահի՜, ոճիրի՜...
8 views0 comments