top of page
  • Writer's pictureՆերսեհ

Ոչ մի օր առանց բանաստեղծության


Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նամակը, որը քեզ երբեք չի հասնելու


Ամեն ինչ բաժանված է արդեն, և աստղերը, և արևը, և լուսինը: Ես գլխահակ եմ գալիս քեզ մոտ, ես ամաչում եմ սարսափելի, որովհետև ոչինչ չունեմ քեզ նվիրելու, որովհետև ամեն ինչ բաժանված է ու նվիրված: Եվ այս բառերը՝ օտար արևներ, և մերկ ծառերը, և քո կարոտը անչափ տխուր են, անչափ հուսահատ, որովհետև այս նամակը երբեք քեզ չի հասնելու, որովհետև նորից փնտրելու եմ քեզ ամենուրեք, որովհետև նորից քեզ հիշելու եմ ամենուրեք, գլխահակ քայլելու եմ նույն փողոցներով, որովհետև ես սարսափելի ուշացած սիրահար եմ, որովհետև ես ոչինչ չունեմ քեզ նվիրելու, որովհետև ամեն ինչ բաժանված է ու նվիրված:

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page