Ներսեհ
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ԱՐՏԱԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
* * *
Նորից քո մազերն եմ հիշում,
Նորից քո աչքերն են փակ,
Պարտված մարմինս քաշում,
Թաղում ես կոպերիդ տակ:
Մի այրված ծրարի նման բաց՝
Մատներդ մոխրի նշույլներ,
Բացում ես աչքերդ կամաց,
Կարծես լսում ես շշուկներ:
Նորից քո մազերն եմ հիշում,
Նորից քո աչքերն են փակ,
Մարմինս դանդա՜ղ մաշում,
Սողում եմ մատներիդ տակ: