Ներսեհ
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ
Միևնույն է, թե ինձ
Կհիշեք, կամ ոչ:
Դուք ինձ չեք տեսնի,
Բայց հոգիս լուսե
Պիտի գրկի ձեզ
Ու կարոտագին
Սեղմի իր կրծքին:
Եվ այդժամ պիտի
Էությունը ձեր
Զգա խայտանքով,
Թե ինչ-որ զեփյուռ
Անխռառն բերկրանքով
Անցավ իր միջով:
© Հակոբ Արք. Գլնճյան