top of page
  • Writer's pictureՆերսեհ

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՎԱՀՐԱՄ ՀԱՃՅԱՆ

Նոր Տարի


Արի հիմա, իմ Նոր տարի,

Արի նորից ընկերանանք,

Իմ հույսերի մոմն էլ վառիր,

Իրար սիրենք, ընտելանանք:


Որոնել եմ քեզ շարունակ,

Սպասել եմ ամեն տարի,

Բայց չես մտել իմ հարկի տակ,

Մոռացել ես որդուդ բարի:


Ամեն տեղ ես դու թափառում,

Ամենքին ես գնում այցի,

Տոնածառեր բոցավառում,

Ընդառաջում ամեն հայցի:


Իսկ ինձ երբեք չես էլ հիշում,

Թողել ես ցուրտ հողմերի դեմ,

Մոլորվել եմ այս մշուշում,

Ոչ մի ճամփա էլ չգիտեմ...


Արի հիմա, իմ Նոր տարի,

Արի այսօր ընկերանանք,

Իմ հույսերի մոմն էլ վառիր,

Իրար սիրենք, ընտելանանք:

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում