Ներսեհ
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՎԱՀՐԱՄ ՀԱՃՅԱՆ
Մեկ օրով գոնե տանեին
Լեռներից քամիներ գային,
Ցավերիս ամպերը առած,
Մեկ օրով գոնե տանեին,
Տանեին ծովերին խռոված:
Մեկ օրով գոնե իմ մտքից,
Հոգսերից հոգսը վանեին,
Ինձ այս մութ, տանջող վիճակից,
Մեկ օրով գոնե հանեին:
Մեկ օրով իմ սրտի վրա՝
Արևի շողեր ցանեին,
Արևից ծնված լուսնկան,
Մեկ օրով կյանքիս խառնեին:
Մեկ օրով անփույթ զգայի,
Զգայի հզոր ու անահ,
Զղջումով, ցավով չլայի,
Չերգեի մղձավանջ ու մահ:
Այս ճնշող, դժվարին մարտում,
Մեկ օրով մահին հաղթեի,
Թող հետո աչքերս տրտում
Այս կյանքում հավերժ փակեի: