top of page
  • Writer's pictureՆերսեհ

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ

* * *


Բուք է ու սառնամանիք, հյուսիսային

հողմերն ուզում են

պոկել ծառերը հազարամյա: Ես բարձրացել եմ

ծառը և ձյունի տակ կքած ճյուղերից

կարմիր-կարմիր, հունվարյան արևից էլ մեծ-մեծ

խնձորներ եմ քաղում: Կողքից նայում,

գլուխներն օրորելով՝

հեռանում են անցորդները.

- Խելքը թռցրել է...

Եվ ոչ ոք չի տեսնում խնձորները եդեմական:

Եվ, ավաղ, «ոչ ոքի» մեջ է նա և իմ Եվան,

որ թողնում-գնում է անհասկանալի քայլերով:

Եվ խնձորները մնում են Եվային երկարված

իմ ափերի մեջ՝ առանց համառնության:

Եվ ձյուն է տեղում անվերջ խնձորների վրա՝

քաղված ու չքաղված,

և ձյուն է տեղում նորից

ու կուտակվում դարս-դարս արևի վրա ձմեռային:

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page