Ներսեհ
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
* * *
Քո՛ւյր, գուցե՜ չըկանք...
Գուցե մեկը,- ո՞վ -
Երազել է մեզ
Անլույս գիշերով...
Թվում էր հոգուս,
Թե երկուս ենք մենք,
Բայց, նայի՛ր, հիմա
Դարձել ենք - երեք...
Երկուսս էլ հիմա
Կանչում ենք նրան -
Փնտրելով կորած
Ուղիները Տան:
Կամուրջներ չկան:
Իսկ գետը - վարար:
- Փնտրելով նրան,
Փնտրում ենք իրար...